Փաստաբաններին 10 ժամից ավելի է՝ թույլ չեն տալիս իրավաբանական օգնություն տրամադրել «Ուժեղ Հայաստանի» 4 համակիրներին ու անդամներին. Գոհար Մելոյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)


Փաստաբաններին 10 ժամից ավելի է՝ թույլ չեն տալիս իրավաբանական օգնություն տրամադրել «Ուժեղ Հայաստանի» 4 համակիրներին ու անդամներին. Գոհար Մելոյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Ապրիլ 16 20:19 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների դեմ այսօր առավոտվանից իրականացվող հետապնդումներին է անդրադարձել կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Ուժեղ Հայաստանի»  4 համակիրներին և  կուսակիցներին իրավաբանական օգնություն այս պահի դրությամբ տրամադրել չի հաջողվում,  փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց մոտ գնալ։

«Տրվել է հանցագործության մասին հաղորդում՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են ուղղվել ՄԻՊ գրասենյակ, բայց լուծում կամ արձագանք չկա։

Առավոտյան ժամը 8-ից ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մոտ փաստաբանները չեն կարողանում մուտք գործել։

Սա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, գործող իշխանության կողմից  ժողովրդավարական արժեքների դեմ կռիվ է»,- ընդգծել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։