Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին


Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին
Ապրիլ 16 16:22 2026

«Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր, որն ուղղված է մեր աշխատանքները կազմալուծելուն»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված  Մամիկոն Ասլանյանը։

Ըստ նրա, գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է։  

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են. «Քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»։ 

Ասլանյանը նշեց, վերջին տարիների հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունների համաձայն՝  Հայաստանի ողջ կեսը կաշառակեր ու կաշառատու է. «Եկեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական պրեսռելիզներով, առաջանորվենք ռեալ կյանքում՝ ինչ է  տեղի ունենում մեր շուրջը»։