ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով, Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։










