Նրանք կամաց-կամաց ԱԺ-ից «վեշերը» հավաքելու պրոցեսի մեջ են. Փաշինյանը՝ ընդդիմության ԱԺ նիստից բացակայության մասին


Նրանք կամաց-կամաց ԱԺ-ից «վեշերը» հավաքելու պրոցեսի մեջ են. Փաշինյանը՝ ընդդիմության ԱԺ նիստից բացակայության մասին
Ապրիլ 15 18:58 2026

Այդ բացակայությունը մի բանի վկայություն է՝ նրանք այդպիսով ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ, և կամաց-կամաց ԱԺ-ից «վեշերը» հավաքելու պրոցեսի մեջ են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ հարցուպատասխանների ժամանակ ընդդիմության բացակայությանը:

«Մեր ժողովուրդը ընդհանրապես պատերազmի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի, պատճառներ ունի այդ ուժերին ձայն չտալու:

Իմ օրինակը բերելով՝ 6 տարի անցկացրել եմ ԱԺ-ում, չեմ հիշում մի հարցուպատասխան, որ բաց թողած լինեմ, եթե հարգելի պատճառ չի եղել: Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է։ Որ երեքի ցանկը նայում ես, ոնց որ խառնած լինեն ու բաժանած, նույն մարդկանց շրջանակը՝ խառնած-բաժանած»,- նշել է Փաշինյանը: