Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է ՝ ընդդիմադիրների գործողությունները տանում են դեպի պատերազմ։
«Այսօր վերաբնակեցնելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղն ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմն է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները մեր պետությունն ու ժողովրդին «կործանարար ավանտյուրա են փորձում մղել»։
«Այս է պատճառը, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է ու այն հարվածի տակ դնելը հավասարազոր է աղետի»,- նշեց նա։










