Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ»


Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ»
Ապրիլ 15 09:00 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ոչ միայն ծնողազուրկ երեխաներն են հայտնվում մանկատներում, այլեւ երբեմն նաեւ ծնողներ, տատ ու պապ, հարազատներ ունեցողները։

Բերդ համայնքի Այգեձոր գյուղում բնակվող, 2015թ․ ծնված Սարգիսի ծնողները հրաժարվել են երեխայի խնամքից։ Տղայի մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժարանում, հայրը սպանության համար ազատազրկված է:

Անչափահաս տղան գտնվում էր հայրական տատի մոտ, որն օրինական խնամակալ չէ եւ եւս հրաժարվել է երեխայի հետագա խնամքից ու դաստիարակությունից։

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, հաշվի առնելով իրավիճակը` երեխայի տարիքը, նրա կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները, Բերդ համայնքի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի 2026թ․ մարտի 17-ի նիստի եզրակացությունը, որն առաջնորդվել է «երեխայի լավագույն շահով», մարտի 26-ին որոշել է անչափահաս տղային ուղարկել Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն։ Նման դեպքերում աշխարհում խնամակալ ընտանիքներ են հայտնվում եւ երեխայի խնամքը վերցնում իրենց վրա։