Ես ոչ մի բարձրացված հարցի չեմ ասում՝ ոչ, ասում եմ՝ այո, բայց...։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, Արարատի մարզ կատարած այցի ժամանակ դիմելով գյուղացիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն բան կախված է բյուջեի եկամուտներից։
«Մենք տեսանք, որ պետական բյուջեն մեծացել է, կա հնարավորություն, բայց այստեղ էլ ուրիշ սահման կա։ առողջության ապահովագրություն է մտցվել, 65 տարի պլյուս տարիքի քանի՞ մարդ կա այստեղ»,–հարցրեց վարչապետը, ինչին հնչեց պատասխան. «Էս գյուղը լրիվ դրանից է»։ Սա առաջացրեց Փաշինյանի ծիծաղը։
Գյուղացիներից մեկը հիշեցրեց, որ Արազափի հարցը լուծելու համար գյուղացիներից մեկը կոնյակ էր խոստացել։
«Բա ու՞ր է կոնյակը, ո՞վ ա խմում»,– հարցրեց Փաշինյանն ու շարունակեց. «Արազափը եղավ, թոշակը բարձրացավ, առողջության ապահովագրությունը եղավ, դպրոցը սարքվեց, 16 միլիոնի 70 տունը սարքվեց, ճանապարհի ասֆալտը եղավ, հիմա կթողե՞ք գնամ»։










