Ստամբուլում հանդիպում կունենամ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ. Ալեն Սիմոնյան


Ստամբուլում հանդիպում կունենամ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 14 16:05 2026

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-19-ը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար կմեկնի Ստամբուլ։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ Ստամբուլում հանդիպում կունենա ՌԴ-ի ու Ադրբեջանի գործընկերներիս հետ։

«Մի քանի օրից Ստամբուլ եմ մեկնում: Ենթադրում եմ այնտեղ շփում կունենամ ռուս իմ գործընկերոջ հետ։ 

Այս պահի դրությամբ նախատեսված երկու հանդիպում կա՝ Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։