«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
«2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին, Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ ունենալու ենք դատական նիստ»,-լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա նաև նշեց՝ Սամվել Կարապետյանի կալանքը պետք է րոպե շուտ վերացվի. «Սա աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, իրավական առումով էլ սնանկ է։ Այս գործը այլ կերպ ասած նման է ջրին, բայց ջուրը կարող ես խմել, կյանքի հետ է ասոցացվում, իսկ այս գործը ապօրինությունների շղթա է»։
Փաստաբան Լիանա Գասպարյանն էլ վստահեցրեց՝ սա քրեական վարույթ չէ, այլ դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն և վախի դրսևորում է։










