Աղինի մոտ 6 կյանք խլած վթարից տուժած կնոջ գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին


Աղինի մոտ 6 կյանք խլած վթարից տուժած կնոջ գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին
Ապրիլ 14 15:10 2026

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին։ Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Տուժած երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ ապրիլի 10–ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։