Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Անդրանիկ Քոչարյան


Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Անդրանիկ Քոչարյան
Ապրիլ 14 13:59 2026

Ավտոբուսի վարորդին ծեծելու դեպքը չի կարելի դիտարկել որպես պատահական միջադեպ, նման կարծիք է հայտնել  ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ ինչքան ընտրությունները մոտենան, այդպիսի պրովոկացիոն գործողություններն ավելանալու են:

«Երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն: Դա պատահական չէ, դա պլանավորած գործողություն է: Ընտրություններին մոտենալուն զուգահեռ նմանատիպ դեպքերի աճը հնարավոր է, քանի որ դրանք կարող են կապվել քաղաքական գործընթացների հետ։ Աջափնյակի դեպքը ցույց տվեց, որ թաղերում կան թաքնված ուժեր, նրանք պետք է  թաքստոցից դուրս չգան»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ հորդորելով ՆԳ նախարարին նման հարցերում ավելի ուշադիր լինել:

 Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի համաձայն՝ 74 համարի երթուղայինի սրահում մի խումբ երիտասարդներ ագրեսիվ վարքագիծ են դրսևորել և ֆիզիկական բռնություն գործադրել աշխատանքային պարտականությունները կատարող վարորդի նկատմամբ։

Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ 3 տղամարդ ձերբակալվել է՝ Էրեբունի փողոցում 74 համարի ավտոբուսի վարորդի հետ վիճաբանելու և նրան վնասվածք պատճառելու համար: