«Բժշկի ձայնը» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը բարձրաձայնել է առողջապահական համակարգում առկա կառավարման խնդիրների մասին՝ ընդգծելով, որ տառասխալներով և իրավական կոպիտ խախտումներով կազմված հրամաններով են ուղղորդվում բուժաշխատողները։
«Նախ՝ սկսենք նրանից, որ փետրվար ամսին ընդունված օրենքը չի՛ կարող տարածվել հունվար ամսվա վրա, որովհետև համաձայն ՀՀ օրենսդրության՝ օրենքը հետադարձ ուժ չունի:
Ցավով եմ նշում, որ բարձրագույն բժշկական կրթություն ստացած կոլեգաներս և պացիենտի ցավով օրնիբուն ապրող բուժքույրերը կառավարվում են այսպիսի անգրագետ գրված հրամաններով... Ի դեպ, այդ «վրիպակներն» էլ դարձել են «արդարացում» ցանկացած հրաման փոփոխելու և իրենց բերած «լավագույն» նախագիծն ավելի հակաբժշկական դարձնելու համար:
Հ.Գ. Կառավարման անգրագիտությունը միայն այս մակարդակում չէ, որ հանդիպում է... կառավարման անգրագիտությունը կրում է համակարգային բնույթ մերօրյա Հայաստանում»,-գրել է Գրիգորյանը։










