ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ապրիլի 14-ի լուսադեմին մի քանի մարզում սպասվում են ցրտահարություններ


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ապրիլի 14-ի լուսադեմին մի քանի մարզում սպասվում են ցրտահարություններ
Ապրիլ 13 22:22 2026

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է.

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է  0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է   -1․․․-2 աստիճան ցուրտ»: