18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին քիչ առաջ առանց որևիցե բացատրության անվասայլակով տեղափոխեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ՝ հատկապես նյարդաբան։ Չգիտեմ՝ բանտում նյարդաբանը ինչպես է վերահսկելու նրան, նա մշտապես հսկողության տակ պետք է լինի:
Բոլորս շոկի մեջ ենք, գնացել էի տեսակցության, կերակրելու, գլխապտույտ ունի, չի կարողանում գլուխը շարժել, ակնագնդի վնասված հատվածում արյուն է լցվում անվտանգության աշխատակցի հարվածի պատճառով»,- մանրամասնեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ առողջական ծանր վիճակում գտնվող, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել։
Ավելի վաղ հայտնել էինք՝ 18-ամյա դպրոցական, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա։
Դավիթի մայրը այս ընթացքում չի կարողացել որդուն տեսակցել:










