Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան


Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան
Ապրիլ 13 18:46 2026

«Հիմա Պիղատոսները շատ են, որոնք Աստծո դատաստանին կարժանան, գիտեն այդպես է՝ արեցին ու գնացին»,- Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողի հարցին, թե ի՞նչ ասելիք ունի հանրությանը, ասաց Ղուկասյանը։  

Նա նաև նշեց, որ ինքն առաջիկա ընտրություններում միանշանակ  ընդդիմությանն է պաշտպանելու։

«Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն խելք ու շնորքհ տա Աստված, որ ինքն իրան թողնի, էրթա։

Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ»,- ասաց Ղուկասյանը։ 

Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանները միջնորդեցին Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք՝ որպես հիմք նշելով նաև  Ղուկասյանի առողջական վիճակը։  Սակայն հանրային մեղադրողը դեմ արտահայտվեց։