Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել


Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել
Ապրիլ 13 17:01 2026

Ապրիլի 13-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց: