«Ակնհայտ է, որ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին, նրանց ծնողներին: Ուզում են ցույց տալ, թե ինչ են նշանակում «քաղաքացիական կամ քաղաքական գործողությունները» իշխանության դեմ՝ այսինքն՝ ինչ գին կարժենան մարդկանց համար»,-գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է՝ ՔՊ-ի դեպքում գործում է լրիվ այլ տրամաբանություն` «իշխանություն-ինչ է պետք իշխանությունը պահելու համար-քաղաքացի»:
«Այսինքն` ՔՊ-ի համար կարևորն այն է, թե իր համար ինչ արժեք ունի իշխանությունը ու դա պահելու համար ինչ է պետք: Պետք են մարդիկ, որոնք վախի մեջ լինեն, որոնց խաբեն ու այդպես պահեն իրենց իշխանությունը: Դրա համար է, որ մարդն արժեք չունի ՔՊ-ի համար: Բայց մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք՝ մեկ ժողովուրդ։ Յուրաքանչյուր մեր հայրենակից կարևոր է, արժեքավոր է։ Պետք է վերջ դնենք իշխանության նման պահվածքին, որ իրեն պահում է օկուպանտի պես:
Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը»,-նշում է Արման Թաթոյանը։










