Քաղաքապետարանը հռչակված աշխատանքային օրը կազմակերպում է շաբաթօրյակ՝ դպրոցականների մասնակցությամբ


Քաղաքապետարանը հռչակված աշխատանքային օրը կազմակերպում է շաբաթօրյակ՝ դպրոցականների մասնակցությամբ
Ապրիլ 13 12:46 2026

«Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը համագործակցելով  «Green Green» կազմակերպության հետ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ  նախատեսել է Հրազդանի կիրճու նախատեսել շաբաթօրյակ»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյան։

Նա նշեց, որ հավաքված աղբը տեսակավորվելու է։

«Ունենալու ենք տեսակավորված աղբից ստացված երկրորդային հումքով պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգային որոշ նմուշներ, և նրանք հնարավորություն կունենան քվերակությամբ ընտրել դրանցից մեկը»,- ասաց Հայկազյանը։

 Նա նաև տեղեկացրեց, որ շաբաթօրյակին հաջորդելու է ծառատունկ, որը կիրականացվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Վարչության պետը նաև հայտնեց, որ շաբաթօրյակի վերաբերյալ առցանց հարթակում հայտարարություն կտարածվի, որպեսզի ցանկացողները գրանցվեն։

Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց դպրոցականներին ներգրավել շաբաթօրյակին՝ դիտարկելով լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումները։

Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 29-ի նիստում որոշում էր ընդունել Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ը հռչակել ոչ աշխատանքային օր և դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2026 թվականի ապրիլի 18-ը։

Կառավարության նիստում էլ հարցը զեկուցել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։