Վթարային ջրանջատում Տավուշի մարզում ապրիլի 13/14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին ժամը 10:30-ից մինչ ապրիլի 14-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Բրյուսով փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Րաֆֆու 37-43/1 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:










