Վթար՝ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ


Վթար՝ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ապրիլ 12 20:41 2026

Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և չորս տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։