Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, ով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ուղերձով հանդես եկավ, հայտնեց՝ իրենք ընտրություններում պետք է հաղթեն, որպեսզի ավելի արագ իրականացնեն իրենց մասշտաբային ծրագրերը և փոփոխությունները։
«Ուժը ձեր ձեռքերում է։ Դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Նա հայտարարեց նաև՝ իր բիզնեսը փոխանցում է զավակներին, իսկ ինքը լծվելու է պետությանը ծառայելու գործին։
«Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ դեպի լավագույն ապագա։
Փոփոխությունների ժամանակը եկել է։
Շուտով ես ձեզ հետ կլինեմ, չկասկածեք։
Արդարությունը հաղթելու է, «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է»,- ասաց Սամվել Կարապետյանը։










