Պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


Պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Ապրիլ 11 19:29 2026

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին հղած իր ուղերձում նշեց՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին հնարավոր չէ կանգնեցնել, պայքարելու են և հաղթեն ընտրություններում՝ երկիրը դուրս բերելու այն վիճակից, որին հասցրել են գործող իշխանությունները։

«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։

Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք՝ փոփոխությունը գալիս է», - ասաց Սամվել Կարապետյանը։

Նա նշեց՝ իշխանության գալուց հետո կտեղծեն ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ անվտանգություն։