1 եւ 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. Մանրամասներ


1 եւ 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. Մանրամասներ
Ապրիլ 10 23:52 2026

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը՝ ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված), NEWS.am–ին հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

 

8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են: