Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի և ժողովրդի համար․ Սերժ Սարգսյան


Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի և ժողովրդի համար․ Սերժ Սարգսյան
Ապրիլ 10 22:50 2026
Ես այս կյանքում շատ բան եմ տեսել․ տեսել եմ պատերազմ և խաղաղություն, հաղթանակ և պարտություն, տեսել եմ հերոսություն և դավաճանություն, համեստություն և ամբարտավանություն, տեսել եմ նվիրվածություն և ուրացում, հավատ և հիասթափություն, համազգային վերելք և ծանր անկում։ 
Ես բռնել եմ ռազմաճակատում ծանր վիրավորումից մահացող տղաների ձեռքերը և գրկել մեր նահատակ տղաների նորածին զավակներին։ Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի և ժողովրդի համար։