7 ամիս կալանքից հետո Սամվել Կարապետյանը առաջին անգամ հանդես կգա հանրային ուղերձով՝ Ազատության հրապարակում վաղը՝ ապրիլի 11-ին, ժամը 17։00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ։ Այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը հիշարժան օր է, 7ամիս կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո, Սամվել Կարապետյանը առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով՝ վաղվա հանրահավաքի մասնակիցների համար։
Շաբաթ օրը, ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը, և դա կբերի փոփոխություն մեր երկրում։
Փոփոխությունները Հայաստանում սկսվում են, և դրանք առաջնորդում է Սամվել Կարապետյանը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։










