«Պետք չէ վախենալ մեզանից». Գևորգ Գրիգորյանը առողջապահության նախարարին բանավեճի է հրավիրում


«Պետք չէ վախենալ մեզանից». Գևորգ Գրիգորյանը առողջապահության նախարարին բանավեճի է հրավիրում
Ապրիլ 10 18:17 2026

«Բժշկի ձայնը» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը կոչ է արել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին չվախենալ առերեսվել իրականության հետ։ 

Նա հիշեցրել է, որ «ԲԺշկի ձայնը» նախաձեռնության անդամները քաղաքական հավակնություններ չունեն, և Ավանեսյանին հրավիրել է բանավեճի՝ նրա նախընտրած հեռուստաընկերության եթերում։  

Նշենք, որ այսօր Ավանեսյանը «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամներին «քաղաքական շոու» անելու մեջ էր մեղադրել՝ այն բանի համար, որ նրանք բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրների մասին։

«Այդ հայտարարությունը նախարարի կողմից բնակչությանը մոլորեցնելու և իր ղեկավարած կառույցի սխալ հաշվարկների ու սխալ քաղաքականության վրա հանրության կենտրոնացած ուշադրությունը շեղելու հերթական փորձն է»,- այս առնչությամբ շեշտել է «Բժշկի ձայնը» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։