Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում


Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում
Ապրիլ 10 10:40 2026

Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։

Նշվում է նաև, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։