«Սիրով բոլորիդ հրավիրում ենք ազատության հրապարակ՝ միասնականության, համախմբման, փոփոխությունների դրական ալիքի հանրահավաքի»,- ֆեյսբուքյան եթերում ասաց նախկին քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած Մամիկոն Ասլանյանը։
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին ժամը 17։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքը։










