Գագիկ Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը հայտարարում է վարչապետի թեկնածուի անունը։ Մինչ այդ ելույթ ունեցավ կուսակցության ցուցակի առաջին համարում ներառված Գագիկ Ծառուկյանը։
«Ես՝ Գագիկ Ծառուկյանս, ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում, իմ երկրում եմ ստեղծել, կառուցել։Կառուցել եմ գործարաններ, կառուցել եմ դպրոցներ, կառուցել եմ մանկապարտեզներ, կառուցել եմ եկեղեցիներ, բնակարաններ, հյուրանոցներ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծել։ Ես էս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, ուզում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի։Ես անգիր արած բառեր չեմ ասում, զրոյից կայացած մարդ եմ, գիտեմ աշխատանքը, կայանալը։ Արել եմ, օգնել եմ՝ ով դիմել է , բոլոր կարիքավորների, բոլորն էլ գիտեն»,- իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ապա Ծառուկյանը հայտնեց․
«Ես վարչապետ չեմ ուզում, դա ծանր աշխատանք է։ Մենք մեր թիմով կընտրենք՝ ով կարա դա անի։ Այն մադը, ով կարող է այդ ծանրությունը բարձրացնի, նա պետք է անի։ Իմ ուշադրությունն այսօր Հիսուսի արձանն է։ Արդեն որոշեմ եմ ՝ մյուսն էլ Նոյան Տապանը դնեմ»։
Ծառուկյանը նաև հավելեց․ «Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոց ավարտել եմ»։










