Բագրատ Սրբազան. Հիմա ես ասում եմ, չեմ եղել այնտեղ, ամոթ էդ խոսողներին


Բագրատ Սրբազան. Հիմա ես ասում եմ, չեմ եղել այնտեղ, ամոթ էդ խոսողներին
Ապրիլ 9 17:11 2026

18 արդարների գործով դատական նիստերի ընթացքում քննարկումները անազատութան մեջ պահվող Բագրատ Սրբազանը համեմատեց շենքի սխալ կառուցման հետ։

«Հիմա շենք ենք կառուցում ըստ էության, բայց սկսկել ենք 63-րդ, 4-րդ կամ 5-րդ հարկից; Այս շենքը հիմք չունի։ Հիմքերը որո՞նք են։ Անցած նիստում մեր պաշտպաններն ասացին՝ ձայնագրությունների թույլատրելիության հիմքերը։ Ի՞նչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել ձայնագրություններ անել»,-սատարանին ուղղված հարց հնչեցրեց Սրբազանը։

Նրա խոսքով, սա է ամենակարևորը, հետագայում չենք վերադառնալու հիմք սարքելուն։

«Չի լինելու։ Ես հիմա հայտարարում եմ, որ ես բացարձակապես այդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ։ Թող ինչ-որ մեկն ապացուցի։ Ես այնտեղ չեմ եղել, վերջ»,-ասաց Սրբազանն ու պնդեց, որ դրանք մոնտաժված են, այստեղից-այնտեղից իրար կպցրած։

Մանրամասները՝ տեսանյութում։