Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում արագ ապաքինում տուժածներին։ Հույս ունենք, որ լարվածությունը կթուլանա և բոլոր ռազմական գործողությունները կդադարեն»,-նշված է հայտարարության մեջ։










