Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան


Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան
Ապրիլ 9 13:48 2026

Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, ճեպազրույցին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի», - ասաց Փաշինյանը` վստահեցնելով, թե այդ գործընթացը տեղի կունենա «հատկապես Հայաստանի սպառողների պահանջով»։

«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ-ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,-նշել է նա։