SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանություն է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենն իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից՝ չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչ մարտի 30-ը աշխատած 320 հազար ՀՀ դրամ գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։










