Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-հայտնեցին կոմիտեից։
Aysor.am-ի տեղեկություններիով, բացի Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանից, ձերբակալվել է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
Մեր տեղեկություններով, կան նաև ձերբակալված այլ նախկին պաշտոնյաներ։










