Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան


Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Ապրիլ 8 09:41 2026

«Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար»,-  գրել  է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Իսկ բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ: Մի բան, որ չկար պատերազմից առաջ:

Պատերազմները առաջադեմ զենքի մասին չեն, դրանք այդ զենքը աշխատացնող համակարգերի ու աշխատացնելուն պատրաստ էլիտաների կամքի ու դիմադրողականության մասին են: Իրանը դա ցույց տվեց փայլուն կերպով վերջին 1,5 ամիսների ընթացքում»: