52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան պարսպին․ վիրավոր կա


52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան պարսպին․ վիրավոր կա
Ապրիլ 6 21:43 2026

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին և կողաշրջվել։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։