Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ


Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Ապրիլ 6 13:20 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա․-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Կ․ Ա․-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պպարզվել է, որ Հ․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հ․ Փ․-ն, Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Պ․-ն, իսկ Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ն։ Ապրիլի 1-ին մանկավարժի դիտողության և դիտողությունը չընդունելու հարցի շուրջ ժամը 15։00-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում Հ․ Փ․-ն, Ա․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Կ․ Ա․-ին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։