Ուլյանովսկի մարզում Մոսկվա-Չելյաբինսկ գնացքի յոթ վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքով այս պահի դրությամբ 7 մարդ է տուժել։ ura.news-ի հաղորդմամբ, միջադեպի հետևանքով նախնական տվյալներով զոհեր չկան։
«Դեպքի վայր են կանչվել արտակարգ ծառայություններ։ Տարածքում երթևեկությունը դադարեցվել է։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է», - ասել են «Ռուսական երկաթուղիներ»-ից։
Նշվում, որ գնացքում եղել է 415 մարդ։










