Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11։55-ի սահմաններում ոստիկանության Վաղարաշապատի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գ. Հ․-ն և հայտնել, որ ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Ա. Ք․-ի հայրը՝ 50-ամյա Տ. Ք․-ն, մայրը՝ 37-ամյա Կ. Մ․-ն, տատիկը՝ 64-ամյա Լ. Մ․-ն և քրոջ ամուսինը՝ 30-ամյա Յ. Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերը նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։










