Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,-պատասխանել է Փաշինյանը։










