ՀԱՊԿ-ի մասով մենք բարձրաձայն էլ խոսել ենք։ Մեխանիզմները չաշխատեցին և իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք, ասել է Փաշինյանը Պուտինին։
«Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին մինչև այսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին»,-նշել է նա։










