Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը


Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Ապրիլ 1 16:22 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները՝ ուղղված ներկայացված նախագծերի կատարելագործմանը։ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները՝ նոր Սահմանադրության նախագծման ուղղությամբ։