Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք. Շաքե Իսայան


Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք. Շաքե Իսայան
Ապրիլ 1 16:06 2026

«Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց, բայց դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են Արմավիր ԲԿ... Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։ Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք»,-գրում է ԲՀԿ-ական գործիչ Շաքե Իսայանը։

Նա մանրամասնում է.

«Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։ Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։ Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։ Որ այս պահին է դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։ Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։ Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է՝ որովհետև վախենում է․․․

Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։

Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։

Շուտափույթ ազատություն Դավիթին»։