ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին


ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին
Մարտ 31 16:18 2026

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:

«Իհարկե, ոչ մի օգնություն էլ չի մեղմի բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, սակայն որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասել է «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով,  որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը: 

Մարդասիրական օգնությունն ընդունել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար: