Մենք գնում ենք նրան, որ մեր հասարակությունը պետք է որոշի կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանն է, երկու մեծ այլընտրանք կա այսօր, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն իրավիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա՝ տարբերակը կա, եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, եթե ուզում ենք վերջապես բերել իրական երաշխավորված խաղաղություն, վերջապես բերել նորմալ տնտեսական ծրագիր՝ ընտրում ենք Կարապետյանին․ այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ Փաշինյանի կառավությունը խաղաղություն է խոսք տալիս, բայց առանց երաշխավորի:
«ԱՄՆ-ն ԹՐԻՓՓԻ հարցով միայն վկա է, երաշխավոր չէ: Երկրի վարչապետն ամեն օր ասում է, որ մեզ երաշխավոր պետք չէ: Պատկերացրեք՝ սահմանին սրացում է, ադրբեջանական կողմից 50 հոգի սահմանը հատում է, ո՞վ է իրենց դիմավորելու, կա՞ն միջազգային մեխանիզմներ: Չկան, որովհետև չկա երաշխավոր։ Որպեսզի չլինեն բախումներ, մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ: Մեզ պետք է ուժեղ խաղաղություն, քանի որ այս իշխանությունն արդեն ինչ կա տվել է Ադրբեջանին, բանակցելու առումով մենք պետք է միայն գնանք ուժեղ խաղաղության, երաշխավորված խաղաղության պայմանագրի, դռները մեր երկրի չբացենք»,- կարևորել է Կարապետյանը։










