Ավտովթար-վրաերթ՝ Երևանում, կա 5 վիրավոր


Ավտովթար-վրաերթ՝ Երևանում, կա 5 վիրավոր
Մարտ 31 14:13 2026

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։