«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում Նաիրի Սարգսյանի ղեկավարած «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցության հետ: Լուսանկարը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և կից գրել՝ «Միավորվելու ժամանակն է»:
Այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել այս երկու ուժերի հետ: Հուշագրի ստորագրումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցան քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այլ արտախորհրդարանական ուժերի հետ էլ են քննարկել դաշինքով հանդես գալու ձևաչափը:
«Շատ արտախորհրդարանական ուժերի հետ եղել են շփումներ, բայց մեր պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի տրանսֆորմացիան է, նոր առաջարկներ՝ ՀՀ անվտանգային համակարգին: Այս ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվելու այդ գաղափարական հենքի շուրջ։
Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»»,-հավելեց Նարեկ Կարապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանում փոփոխությունը գալու է միայն Սամվել Կարապետյանի ուժով:
«Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը», - ասաց Կարապետյանը:










