«Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի»,-ֆեյսբուքյան եթերում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին արձագանքում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Գիտեմ, քո ու ձեր համար մի քիչ կարող է անսովոր լինի, բայց տղավարի գռազ ենք գալիս։ Ընենց չլինի, որ Փաշինյանի նման 5 րոպե հետո ասես՝ ես տենց բան չեմ ասել։
Էդ լավ է, որ դուք արդեն համոզվել ու հասկացել եք, որ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը;
Ուրեմն տեսեք, թե ինչ ենք անում. Ինչպես մենք հայտարարել ենք մեր կուսակցության համագումարին, որ ծրագրով որ հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը։ Ինչ դրեցիք՝ կրկնակին մենք ենք դնում։ Ես ձեզ առաջարկում եմ, օրինակի համար, դնեք Հայկ Կոնջորյանի տունը, տները։ Առաջարկում եմ դնեք Արարատ Միրզոյանի տունը, նախկինները կերազեին սենց տուն ունենալ։ Էս վերջերս Սյունիք էինք գնացել, սյունեցիներն ասում են, որ ինչ-ոչ մի կուսակցություն կա, որը Քաջարանը ալաֆ է անում ու այստեղ ինչ-որ կոնկրետ մեկին է գալիս։ Առաջարկում եմ էդ էլ դնեք։ Ինչ դրեցիք՝ կրկնակին մենք ենք դնում Ռուբեն Ռուբինյան»,- հայտարարեց Ալեքսանյանը։










