Ծնվել է Արտակ Բեգլարյանի 3-րդ բալիկը՝ Շուշին


Ծնվել է Արտակ Բեգլարյանի 3-րդ բալիկը՝ Շուշին
Մարտ 30 15:52 2026

Այսօր ծնվել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի երրորդ երեխան՝ Շուշին:

«Իմ մեծագույն սերն ու շնորհակալությունը հրաշածին կնոջս՝ Արմինե Վարդանյանին:

Թո՛ղ բոլորիդ ընտանիքներում թևածի մանկան ավետաբեր ճիչը»,- ուրախալի լուրով կիսվել է Բեգլարյանը։