Սուրբ Աննա եկեղեցու դեպքի պատճառը Փաշինյանի սադրանքն էր. Գոհար Մելոյան


Սուրբ Աննա եկեղեցու դեպքի պատճառը Փաշինյանի սադրանքն էր. Գոհար Մելոյան
Մարտ 30 14:38 2026

«Սուրբ Աննա եկեղեցում երեկվա դեպքի պատճառը վարչապետի սադրանքն էր, այո, սադրանք»,- նշում է Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Նա խորհրդանշական տոնին՝ Սուրբ պատարագի ժամին, պատարագի կեսից որոշեց, որ պետք է խուժի եկեղեցու տարածք ու հավատացյալների միջով սլանա դեպի  խորան։ Արժանանալով անհանդուրժող վերաբերմունքի և չհասնելով խորանին՝ լքում է տարածքը։ Նա չի բավարարվում այդքանով։ Կրկին անգամ սադրանքը հաջողվում է»,- ասում է Գ. Մելոյանը։

Նա նաև գրել է. «Մեր հասարակության պառակտվածությունն է առաջնային անվտանգության խնդիր։

Ու բոլոր պառակտիչ սադրանքները դուրս են մղվելու՝ ջնջելով հայերոս միջև գծված բաժանարար գծերը։

Մեր ուժը մեր միասնության մեջ է։

Իսկ դպրոցահասակ պատանիների նկատմամբ «իրավական» միջամտություններն ակնհայտ պատժիչ բնույթ ունեն՝ Եկեղեցու բակի քաշքշուկից մինչեւ բերման ենթարկել։

Արդյո՞ք սա է «ժողովրդավարության բաստիոնը»»։